ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում, 9-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 9-10-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, տեղակացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օդի ջերմաստիճանը 9-10-ը, 11-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Երևանում ապրիլի 8-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև, 9-10-ը սպասվում է անձրև, քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 27.40C(1975 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —1.50C (1988 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 12.50C։