00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանն աշխարհի 800 քաղաքի հետ մրցում է «Տոտալ թելադրությամբ»

© Sputnik / Asatur YesayantsМеждународная образовательная акция «Тотальный диктант» в Ереване
Международная образовательная акция «Тотальный диктант» в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրագետ ռուսերենի մշակույթի զարգացմանն ուղղված «Տոտալ թելադրություն» միջազգային կրթական ակցիան Հայաստանի մայրաքաղաքում անցկացվեց երրորդ անգամ:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Մի քանի տասնյակ ուսանող և աշակերտ Հայ-ռուսասկան (Սլավոնական) համալսարանում մասնակցեցին ռուսաց լեզվի «Տոտալ թելադրությանը»:

Թելադրությունն անցկացնող ՀՌՀ ռուսական բանահյուսության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արշակ Սարգսյանի խոսքով` նման ակցիայի անցկացումը «հզոր» գաղափար է, քանի որ վերջին տարիներին մարդիկ հետ են վարժվել ձեռագիր գրելու մշակույթից:

«Գնալով ավելի շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդներ, էլեկտրոնային հաղորդագրություններ են գրում միմյանց, ընդ որում՝ տեքստերի մեծամասնությունն առանց կետադրական նշանների է: Ճիշտ գրավոր խոսքը, հաճախ, մոռացվում է: Սակայն ամեն ինչ հնարավոր է ուղղել, ցանկություն է հարկավոր»,- ասաց Սարգսյանը:

Նա հայտնեց, որ այս տարի մասնակիցներին կներկայացվի երեք թելադրություններից մեկը, որը նվիրված է Ռուսաստանի քաղաքներին ու գետերին: Սլավոնական համալսարանում անցկացվող «Տոտալ թելադրության» մասնակիցները լսեցին Ուլան Ուդե և այդ քաղաքի միջով հոսող Սելենգե գետի մասին: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին թելադրության մասնակիցները, նրանցից շատերը որոշեցին ուժերը փորձել առաջին հերթին հենց իրենց համար:

«Ուզում եմ փորձել ուժերս, չէ՞ որ սովորում եմ ՀՌՀ-ում: Շատ եմ լսել այս նախագծի մասին և որոշեցի պարզել, թե ինչ է դա»,- ասաց բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Ելենա Շահինյանը:

ЕГЭ в старшей школе № 170 в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում կանցկացվի ռուսաց լեզվի տոտալ թելադրություն

Մեկ այլ ուսանողուհի, որը նույնպես որոշել էր ստուգել գիտելիքը, կատակեց, թե՝ անունը կասի միայն թելադրությունը «գերազանց» հանձնելուց հետո: Ի դեպ, իրական անունն ու ազգանունը թելադրությունը հանձնելիս կարելի է չնշել: Իրենց ուժերը փորձելու էին եկել ոչ միայն ուսանողներ, դասախոսներ, այլև դպրոցի բարձր դասարանների աշակերտներ:

«Պատրաստվում եմ ընդունվել ՀՌՀ բանասիրության ֆակուլտետ, որոշեցի ստուգել ինձ»,- ասաց 11-րդ դասարանի աշակերտուհի Աննա Սիմոնյանը:

Նա խոստովանում է, որ, սովորաբար, մեկ կամ երկու կետադրական սխալ է անում թելադրության մեջ, իսկ սա գիտելիքը ստուգելու ևս մեկ հնարավորություն է: Թելադրություն գրողների շարքում էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Վերոնիկա Արթենյանը:

«Ես եկա թելադրություն գրելու, քանի որ դպրոցում միշտ սիրել եմ ռուսաց լեզուն: Սիրով թելադրություններ էի գրում: Որոշեցի օգտվել հնարավորությունից, վերապրելո այդ զգացողությունները, երբ կարծում ես, որ գրագետ ես գրում, սակայն արդյունքում ցածր գնահատական ես ստանում»,- հիշում է Արթենյան:

Թելադրություն գրելուց հետո նա խոստովանեց Sputnik Արմենիային, որ, հավանաբար, այդ զգացողությունը կրկին կվերապրի: Թելադրությունն անցկացվեց նաև Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղում և Երևանի ադմիրալ Իսակովի անվան № 132 հիմնական դպրոցում:

Տոտալ թելադրությունն ամենամյա կրթական ակցիա է բոլոր ցանկացողների համար՝ կամավոր թելադրության սկզբունքով։ Կամավոր թելադրության գաղափարը ծնվել է 2000-ականների սկզբին Նովոսիբիրսկում՝ Նովոսիբիրսկի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Գլում-կլուբ» ուսանողական ակումբում։ Ակցիայի կազմակերպիչը «Տոտալ թելադրություն» լեզվային մշակույթի աջակցման հիմնադրամն է։

Ենթադրվում է, որ 2017 թվականին տոտալ թելադրությունը կանցկացվի Ռուսաստանի և նրա սահմաններից դուրս գտնվող մի քանի հարյուր քաղաքներում, իսկ տեքստը, որը թելադրության համար հատուկ ընտրել է ժամանակակից հայտնի ռուս գրող Լեոնիդ Յուզեֆովիչը, կգրի ավելի քան 200 հազար մարդ։

Русская версия

Լրահոս
0