00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի նոր նվաճումները

© Sputnik / Саид Царнаев / Անցնել մեդիապահոցГор Минасян (Армения)
Гор Минасян (Армения) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում այսօր ավարտվել է ծանրամարտի Եվրոպայի առաջնություը: Մրցումների վերջին օրը արգասաբեր էր հայ ծանրորդների համար: Սիմոն Մարտիրոսյանի հիանալի ելույթից հետո մրցումները եզրափակեցին գերծանր քաշային ծանրորդները:

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Գերծանր քաշայինների մրցումների ժամանակ Հայաստանը ներկայացնում էին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Ինչպես և Ռիոյում, պոկում վարժությունում պայքարը հիմնականում ընթացավ Գոռ Մինասյանը և Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Լաշա Տալախաձեի միջև:

Հայ մարզիկը գերազանցեց իր լավագույն արդյունքը այս վարժությունում՝ բարձրացնելով 211կգ կշռող ծանրաձողը: Բայց գերազանցել օլիմպիական չեմպիոնին չհաջողվեց: Տալախաձեն իր գլխավերևում պահեց 217 կիլոգրամ: Մեր մյուս ծանրորդը՝ Ռուբեն Ալեքսանյանը, երեք մոտեցումներից օգտագործեց միայն մեկը՝ գլխավերևում ֆիքսելով 190կիլոգրամանոց ծանրաձողը:

Симон Мартиросян - Sputnik Արմենիա
Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Եվրոպան

Հրում վարժությունը մեր մարզիկներից առաջինը սկսեց Գոռ Մինասյանը ու առաջին մոտեցումով իր անվան դիմաց գրանցեց 235կգ: Ռուբեն Ալեքսանյանն, իր հերթին, բարձրացրեց 240 կգ: Պարզ էր, որ Լաշա Տալախաձեյի հետ հավասար պայաքարել չի հաջողվի: Սակայն մեր ծանրորդները պայքարում էին երկամարտի մեդալների համար: Գոռ Մինասյանը, ի տարբերություն պոկում վարժության, հրումում ձախողեց վերջին երկու մոտեցումներն ու երկամարտի 446 կգ արդյունքով սպասեց մրցումների ավարտին:

Պոկում վարժությունում փայլեց Ռուբեն Ալեքսանյանը, որը կարողացավ երկամարտում մտնել մրցանակային եռյակ: Հայ ծանրորդը բարձրացրեց 244 կգ և ընդհանուր հաշվարկում ունեցավ 434 կգ արդյունք: Թվաց, թե Ռուբենը վնասվածք ստացավ երրորդ մոտեցման ժամանակ, բայց ամեն ինչ բարեհաջող ավարտվեց մեր մարզիկի համար: Այսպիսով, երկամարտում հայ ծանրորդները՝ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը, երկամարտում վաստակեցին համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալներ: Բացի այդ, Գոռը երկրորդն էր պոկում վարժությունում, իսկ Ռուբենը երրորդը՝ հրումում: Իսկ Եվրոպայի չեմպիոն երկամարտի 467կգ (217+250) արդյունքով դարձավ Լաշա Տալախաձեն:

Սպլիտում Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ՝ 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե, ու թիմային հաշվարկում մեր ծանրամարտի ընտրանին զբաղեցրեց հինգերորդ տեղը:

Լրահոս
0