ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Այսօր Ստոկհոլմի կենտրոնական հատվածում բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։
«Այս պահին տվյալ գործով ձերբակալված չկա»,- հայտարարել են Շվեդիայի իրավապահ մարմինները։
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լևենն ավելի վաղ ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է։
Այս պահին առկա տեղեկություններով` Ստոկհոլմի կենտրոնական փողոցներից մեկում բեռնատարը մեծ արագությամբ սլացել է մարդկանց ուղղությամբ։
Ոստիկանության տվյալով` զոհվել է երեք մարդ։ Բեռնատարը պատկանում է Spendrups ընկերությունը, որի ներկայացուցիչները հայտարարել են, որ չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը և չեն կարողանում կապ հաստատել վարորդի հետ։
Sputnik Արմենիային Ստոկհոլմից հայտնում են, որ քաղաքի մի շարք փողոցներ այս պահին փակ են, տարբեր հատվածներում կրակոցներ են հնչում։ Ոստիկանությունը կրակոցների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել։ Մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից և խուսափել կենտրոնական փողոցներից։