Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Երևանում տոնական տրամադրություն էր տիրում: Ամենուրեք ծաղիկների, ժպիտների ու քնքշության տոնահանդես էր: Sputnik... 07.04.2017, Sputnik Արմենիա
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրը, Երևանում տոնական տրամադրություն էր տիրում: Ամենուրեք ծաղիկների, ժպիտների ու քնքշության տոնահանդես էր: Sputnik Արմենիան լուսանկարների միջոցով ամփոփում է կանանց միամսյակը:
Մայրության և գեղեցկության օրը տոնական տրամադրություն էր տիրում ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլ նաև մետրոպոլիտենում: Գնացքների վագոններում և սպասասրահներում կազմակերպվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբեր, իսկ կանայք և աղջիկները, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները ստացել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:

Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած հաճելի անակնկալի ակամա մասնակիցը դարձած քաղաքացիներն ընդգծել են, որ նմանատիպ նախաձեռնություններն իսկապես տրամադրություն են ստեղծում՝ հավելելով, որ վերջին տարիներին մայրաքաղաքում դրանք ավելի հաճախակի են դարձել, ինչն իսկապես ողջունելի է:
Մայրության և գեղեցկության օրը տոնական տրամադրություն էր տիրում ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլ նաև մետրոպոլիտենում: Գնացքների վագոններում և սպասասրահներում կազմակերպվել են երաժշտական-պարային ֆլեշ-մոբեր, իսկ կանայք և աղջիկները, ինչպես նաև մետրոպոլիտենի աշխատակցուհիները ստացել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Մայրության և գեղեցկության տոնական օրվա ավարտը նշանավորվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գալահամերգով:
Բացօթյա համերգի ունկնդիրները, այդ թվում նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ նշել են, որ տոնական օրվա բոլոր անակնկալներն ու մայրաքաղաքի ինքնատիպ տոնական ձևավորումն այսօր իսկապես հաճելի շատ պահեր է պարգևել իրենց, ինչն, անշուշտ, կմնա նրանց հուշերում: