00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայոց բանակի կանայք զինվորական համազգեստը հպարտությամբ են կրում

© Mediamax/Mariam LoretsyanКурсанты военного училиша имени Вазгена Саргсяна
Курсанты военного училиша имени Вазгена Саргсяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ հայ հասարակությունը պատրաստ չէ կանանց պարտադիր զինվորական համակարգին, սակայն այսօր Հայաստանում քայլեր են ձեռնարկվում բանակը կանանց համար գրավիչ դարձնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի Sputnik. Մայրության և գեղեցկության օրը զինվորական հայուհիները լրագրողներին պատմեցին իրենց աշխատանքի դժվարությունների և զինվորական գործի հանդեպ ունեցած հավատի մասին:

Պաշտպանության նախարարության Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը կարիերան սկսել է 1994 թվականին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժնի անեսթեզիոլոգ։ Բայց արդեն 2 ամիս անց աշխատանքի է անցել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, որովհետև այնտեղ մասնագետների խիստ կարիք է զգացվել:

«Ես սկսեցի ծառայել 1994 թվականի սեպտեմբերից։ Հրադադարի պայմանագիրն արդեն ստորագրվել էր, բայց մեծ թվով վիրավորներ կային, աշխատանքը ծանր էր, և շատերը կասկածում էին, որ ես կդիմանամ։ Մտածում էին՝ կվերադառնամ քաղաքացիական ոլորտ։ Բայց տարեցտարի ես ավելի ու ավելի էի համոզվում, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Եվ ահա արդեն 23 տարի է՝ ծառայում եմ հայոց բանակում», — ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ մեծ ուժ է տալիս այն, որ անհույս զինվոր են թողնում հոսպիտալում, սակայն նրանք լավանում են և իրենց ոտքով լքում հոսպիտալը:

«Զինվորական հոսպիտալում այդ մասնագիտությունն ավելի կարևորված է, նույնիսկ ընդունվելիս բաժանմունքի պետը փորձում էր համոզել ինձ, թե գուցե փոխեմ մասնագիտությունս, բայց ես միշտ նույն պատասխանն եմ տվել՝ սիրում եմ իմ մասնագիտությունը: Զինվորական համազգեստը կրում ենք հպարտությամբ, զինվորական հագուստը երկրորդ կաշվի նման է»,- ասում է նա։

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայկական բանակը գրավիչ կդառնա հայուհիների համար

ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն էլ Արցախում աշխատելու փորձ ունի: Երևանում համալսարանն ավարտելուց հետո որոշել է մեկնել Ստեփանակերտ, որտեղ  աշխատանքի է անցել Փաստաբանների պալատում:

Երևան վերադառնալուց հետո ծառայության է անցել Պաշտպանության նախարարությունում: Արդեն 16 տարի է՝ աշխատում է իրավաբանական բաժնում:

«Աշխատավայրում տղամարդկանց հետ խնդիրներ չեն առաջանում: Երբ ընդունվեցի աշխատանքի, միակ կին իրավաբանն էի: Այժմ մեր բաժնի կեսը կանայք են: Պետք է միայն շատ կազմակերպված լինել ընտանիքն ու աշխատանքը համատեղելու համար»,- ասում է Կարապետյանը:

Ընտանիքի բացասական վերաբերմունքը սեփական մաշկի վրա է զգացել ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանը: Ասում է, որ դեռ դպրոցական տարիներին ռազմագիտության դասերի ժամանակ սիրահարվել է զինվորական համազգեստին ու զինվորական գործին, հետո մեկ տարի սպասել է, մինչև որ թույլատրել են աղջիկներին ընդունվել ինստիտուտ: Հարազատներն ու բարեկամները դժվարությամբ են համակերպվել այդ փաստի հետ:

Հրանուշ Հակոբյանը Մայրության և գեղեցկության տոնի մասին օրենքն ընդունել է պատգամավորների կանանց և օպերատորների օգնությամբ - Sputnik Արմենիա
Հայ կանայք իրենց տոնն այսօր նշում են Հրանուշ Հակոբյանի սրամտության շնորհիվ

«Ընտանիքս դեմ էր, հարազատներս մինչև հիմա էլ չեն փոխել իրենց կարծիքը, բայց այժմ խոչընդոտներ չեն ստեղծում: Նրանք համարում են, որ առաջիկա դժվարությունները ցույց կտան՝ իմ որոշումը ճիշտ է, թե ոչ»,- ասում է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ խնդիրը կարծրատիպերն են: «Դժվար է կոտրել կարծրատիպը, բայց տարիները ցույց տվեցին, որ ծառայող աղջիկներով կարողացանք դա անել, կարծես թե, ﬔզ մոտ բավական լավ է ստացվում: Արդեն շատերը համաձայն են, որ կինը ծառայի: Ի դեպ, հրահանգները կատարելիս որևէ զիջում չկա»,-ասում է նա:

Կանանց հիմնական դժվարությունն այն է, որ չեն կարողանում ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնել: Sputnik Արմենիայի հարցին, թե կանայք որևէ առավելություն ունե՞ն Զինված ուժերում, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տարբեր պատասխաններ տվեցին:

Զինվորական իրավաբանի խոսքով՝ իրենք ավելի ճկուն են, քան տղամարդիկ: Բժիշկն էլ ասաց, որ իրենց ոլորտում շատ կարևոր դեր է խաղում զինվորի հանդեպ հոգատարությունը:

«Հիվանդին միայն բուժելը քիչ է. նա նաև մայրական հոգատարության կարիք ունի: Հոսպիտալում զինվորներից յուրաքանչյուրը ոչ միայն բուժում է ստանում, այլ նաև, ինչու ոչ, մայրական հոգատարություն»,- ասաց Հովհաննիսյանը:

Русская версия

Լրահոս
0