00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրուշակագործ Վերա Հովհաննիսյան. հայտնիների հետ հեշտ է աշխատել

© FB profile Вера Ованнисян
Вера Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Հաջողության գաղտնիքը» խորագրով նոր նախագիծ է գործարկում, որի շրջանակներում ընթերցողին կներկայացնի հարցազրույցներ մասնագիտական բնագավառում հաջողության հասած հայերի մասին։ Այս անգամ իր աշխատանքի և նախասիրությունների մասին կպատմի հրուշակագործ, միջազգային խոհարարական մրցույթների հաղթող Վերա Հովհաննիսյանը։

Sputnik Արմենիան մայրության և գեղեցկության տոնի առթիվ հարցազրույց է նախապատրաստել տաղանդավոր հրուշակագործ Վերա Հովհաննիսյանի հետ, որը դեռ պատանի հասակում է խոհարարական բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող դարձել, այդ թվում և՝ խոհարարական վարպետության միջազգային օլիմպիադայի, որին նա քրոջ` Ռենա Հովհաննիսյանի, հետ միասին ներկայացնում էր Հայաստանը։ Զրուցել է Լիլիթ Հարությունյանը։

-Վերա, խոհարարության նկատմամբ ունեցած ձեր սերը ժառանգաբար է փոխանցվել։ Ո՞վ էր ձեր առաջին ուսուցիչը։

Այո, պապս հրուշակագործ էր, նա դեռ այն ժամանակ էր թեմատիկ տորթեր պատրաստում։

Շատ բան մայրիկիցս եմ սովորել։ Դեռ դպրոցական տարիքից սկսեցի հետաքրքրվել տորթեր պատրաստելով և դրանց ձևավորմամբ։ Սակայն նույնիսկ մտածել չէի կարող, որ կյանքս այսպես կփոխվի, երբ ես հանդիպեցի մի հրաշալի անձնավորության` առաջին ուսուցչիս` Ելենա Սուչկովային։ 19 տարեկան էի, երբ նա իմ մեջ ներուժ տեսավ և առաջարկեց մեկնել խոհարարների միջազգային մրցույթին, որն անցկացվում էր Մալթայում։ Հենց այնտեղ ես առաջին անգամ ոսկե մեդալի արժանացա։

© FB profile Վերա Հովհաննիսյանը ելենա Սուչկովայի հետ
Вера Ованнисян с Еленой Сучковой  - Sputnik Արմենիա
Վերա Հովհաննիսյանը ելենա Սուչկովայի հետ

-Երբ ե՞ք ձեր առաջին տորթը պատրաստել։

Առաջինն ու ամենագլխավորը եղավ հենց այն տորթը, որը ես ներկայացրեցի Մալթայի առաջնությանը։

-Ձեր խոհարարական ստեղծագործությունները, որոնք ավելի շատ իրական քանդակներ են հիշեցնում, ցնցում են երևակայությունը։

Որտեղի՞ց եք գաղափարներ վերցնում։

Եթե ի նկատի ունեք իմ սիրելի մուլտիպլիկացիոն հերոսներին, ապա, բնականաբար, նրանք ծնվում են մուլտֆիլմերից։ Սակայն, իհարկե, ես ոչ միայն մուլտհերոսներ եմ կերտում, այլ շատ եմ սիրում նաև հայտնի մարդկանց կերպարներ ստեղծել։ Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մասնագիտությունս բազմակողմանի է, երբեք տխուր չի լինում, քանի որ ամեն անգամ որևէ նոր բան է մտքիդ գալիս։

-Դուք ձեր քրոջ` Ռենայի, հետ մի շարք հեղինակավոր խոհարարական մրցույթների հաղթող դարձաք, արդյո՞ք չկա ցանկություն պատրաստել ամենաարտասովոր տորթն ու Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել։

Գինեսի ռեկորդների գրքի մասին ես դեռ նույնիսկ չեմ էլ երազում (ծիծաղում է)։ Դեռ վերջնական չեմ գիտակցել, թե ինչպես է ինձ հաջողվել խոհարարական վարպետության օլիմպիադային «արծաթ» գրավել, իսկ Ռենային՝ երեք անգամ իրար հետևից «ոսկի»։

Ինձ համար ամենակարևորն այն է, որ տորթը համեղ լինի, և որ բաժանորդներիս ու պատվիրատուներիս հաճելի լինի սոցցանցերում հետևել էջիս։

-Մի շարք ռուսական աստղեր տորթ պատվիրում են հենց ձեզ մոտ։ Դժվա՞ր է աշխատել նման հաճախորդների հետ թե հակառակը, նրանք լիովին վստահում են ձեր ճաշակին։

Գիտեք, հայտնիների հետ ավելի հեշտ է աշխատել, քան սովորական հաճախորդների։

© FB profile Միհրան Պողոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
Միհրան Պողոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ - Sputnik Արմենիա
1/4
Միհրան Պողոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
© FB profileBlack Star Family-ին Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
Black Star Family-ին Վերա Հովհաննիսյանի տորթի հետ - Sputnik Արմենիա
2/4
Black Star Family-ին Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
© FB profile Գարիկ Մարտիրոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
Գարիկ Մարտիրոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ - Sputnik Արմենիա
3/4
Գարիկ Մարտիրոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
© FB profile Վերա Հովհաննիսյան
Վերա Հովհաննիսյան - Sputnik Արմենիա
4/4
Վերա Հովհաննիսյան
1/4
Միհրան Պողոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
2/4
Black Star Family-ին Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
3/4
Գարիկ Մարտիրոսյանը Վերա Հովհաննիսյանի տորթի հետ
4/4
Վերա Հովհաննիսյան

-Դուք հայ խոհարարների միության անդամ եք։ Արդյոք կա՞ն Հայաստանի հետ կապված ծրագրեր։

Դեռ ծրագրեր չկան, սակայն ես հուսով եմ, որ կլինեն։ Բանն այն է, որ ես Մոսկվայում եմ ապրում, և ցավոք, գրեթե չեմ մասնակցում Հայաստանի խոհարարական միջոցառումներին։

-Հայտնի է, որ դուք քաղցրակեր եք, մինչդեռ շատ աղջիկներ այսօր զրկում են իրենց այդ հաճույքից բարեկազմ արտաքին ունենալու համար։ Ինչպե՞ս եք պահպանում ձեր կազմվածքը։

Այո՛, ես քաղցրակեր եմ և, երբեմն, նաև ես եմ ստիպված լինում դիետա պահել։ Սակայն քաղցրավենիքին դիմադրելը դժվար է, հատկապես, երբ աշխատում ես որպես հրուշակագործ։ Կարծում եմ, մի կտոր խմորեղենից չես չաղանա (ծիծաղում է)։

-Ո՞րն է ձեր ամենասիրած աղանդերը։

Ես սիրում եմ բոլոր տորթերն ու աղանդերը, սակայն իմ ամենասիրածը Էսթերխազին է (նուշով շոկոլադե տորթ, որը հայտնի է Հունգարիայում, Ավստրիայում և Գերմանիայում — խմբ.)։

-Բացի տորթեր պատրաստելուց, այլ հոբբիներ ունե՞ք։

Ցավոք, հոբբիի համար ժամանակ չի մնում։ Շատ եմ սիրում նկարել, սակայն դեռ միայն տորթերի վրա եմ նկարում։ Վաղուց չեմ նկարել, բայց անտարբեր չեմ կարող անցնել վրձինների, թղթի և ներկերի կողքով։

Русская версия

Լրահոս
0