00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:40
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատամարտիկ Ջեմման հայ մայրերին խաղաղություն է մաղթում

© Sputnik / Nelli Danielyan Егине Ованнисян
Егине Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած հայ կինը մարտական դիրքերում անցած կյանքի համար չի ափսոսում, ափսոսում է միայն կորցրած ընկերների չապրած կյանքի համար: Հայ մայրերին էլ տոնի առթիվ միայն խաղաղություն է մաղթում:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Հեղինե Հովհաննիսյանին մարտական ընկերները ճանաչում են Ջեմմա անունով:

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Ջեմման հայրենի Փոքր Վեդի գյուղի տղամարդկանց հետ զենք վերցրեց ու միացավ Երասխավանի պաշտպանությանը:

«88-ի շարժմանն ակտիվ մասնակցել եմ, 89-ից եղել եմ Երասխավանի պաշտպանությանը: Իսկ 1992թ-ին, երբ կազմավորվեց զինկոմիսարիատը, որտեղ պաշտոնապես զենք էինք ստանում, ես արդեն Արցախում էի՝ Մարտակերտի Դրմբոն, Գետավան, Վաղուհաս գյուղերի պաշտպանական մարտերին եմ մասնակցել: Իսկ 92-ի սեպտեմբերին դարձյալ Երասխավանում էինք»,- իր անցած մարտական ուղու մի քանի հանգրվաններն է թվարկում մինչ օրս զինվորական համազգեստին հրաժեշտ չտված 70-ամյա կինը:

Հանգամանքների բերումով, երբ Երասխավանի սահմանը պահող տղամարդկանցից մեկը թշնամու գնդակից զոհվում է, Ջեմման 3 օր մնում է միայնակ և ստիպված է լինում 3 կրակակետ պահել՝ մինչև զինակից ընկերների մոտենալը:

7 апреля в Министерстве диаспоры РА - Sputnik Արմենիա
Մայրության ու գեղեցկության տոնն՝ արցունքն աչքերին

Ջեմման արմատներով Արևմտյան Հայաստանից է՝ եղեռնի զոհերի ու Անդրանիկի զինվորի ժառանգ: Ջեմմայի հայրը 1915թ-ին ամբողջ գերդաստանից միայն ինքն է փրկվել ու գաղթի ճանապարհներով հասել Հայաստան, նոր արմատ գցել Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում, 10 երեխա է ունեցել, որոնցից ավագը հենց հայրենիքի զինվոր դուստրն է:

90- ականներին Ջեմման իր դասակով մասնակցել է Թալիշի ազատագրմանը: Ինչպես ինքն է ասում՝ այնտեղ չկա մի քար, որի վրա գլուխը դրած չլինի: Մեկ տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի օրերին, Ջեմման դարձյալ հավաքել է իր ջոկատն ու որոշել մեկնել Արցախ, բայց բանակի հրամանատարությունը վստահեցրել է, որ դրա կարիքը չկա, սահմանին կանգնած զինվորները միայնակ են հետ մղել Թալիշ մտած թշնամուն:

Զանգում էի Թալիշի մեր տղաներին, ասում էի, որ դիրքից են մտել, որտեղով, ասում էին՝ Ջեմմա, էն քո պահած դիրքն է,- պատմում է մեր զրուցակիցը:

Այսօր Թալիշի սահմանին կանգնած են արդեն Ջեմմայի զինվոր թոռները: Ինքն էլ տարվա մեծ մասն անց է կացնում Արցախում, հանդիպում զինվորների հետ, իր պատմություններով, բանաստեղծություններով ու երգերով ոգևորում նրանց:

Զինվորական համազգեստի ու մարտական դիրքերում անցած կյանքի համար Ջեմման չի ափսոսում, ափսոսում է միայն կորցրած ընկերների չապրած կյանքի համար: Իսկ միակ մաղթանքը հայ մայրերին տոնի առթիվ՝ խաղաղությունն է ու զավակների անփորձանք ծառայությունը:

Լրահոս
0