ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Պոկում վարժությունում հայ ծանրամարտիկը այնքան էլ հաջող հանդես չեկավ՝ գլխավերևում պահելով 101 կիլոգրամանոց ծանրաձողը: Իսկ ահա հրում վարժությունում Սոնան կարողացավ բարձրացնել 126 կգ, ինչ նրան բերեց ոչ միայն բրոնզե մեդալ երկամարտում, այլ նաև արծաթե մեդալ՝ պոկում վարժությունում:
Սոնա Պողոսյանը պոկում վարժությունից հետո զբաղեցնում էր չորրորդ տեղը, բայց մեր մարզուհին շատ լավ օգտագործեց իր հնարավորությունները և մրցակիցների սխալները: Եվրոպայի գործող չեմպիոն ուկրաինուհի Իրինա Դեխնան հրում վարժությունում չկարողացավ գխավերևում պահել նախնական պատվերը և զրո ստանալով դուրս մնաց պայքարից:
Իսկ ահա Սոնա Պողոսյանը նախ բարձրացրեց 122 կգ, ապա երկրորդ մետոցման ժամանակ իրեն ենթարկեց 126 կիլոգրամանոց ծանրաձողը: Ընդ որում՝ կրկնելով Ռիոյի օլիմպիական խաղերի արդյունքը: Այդպիսով, Հայաստանի հավաքականը Սոնա Պողոսյանի ջանքերով Սպլիտում արդեն վաստակել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Եվրոպայի չեմպիոնի կոչումը այս քաշային կարգում նվաճեց իսպանուհի Լիդիա Վալենտինը, որի համար սա երրորդ ոսկե մեդալն էր Եվրոպայի առաջնություններում: