ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ականազերծման աշխատանքները կընդգրկեն 15 մլն քմ տարածք: Աշխատանքները սկսվել են Արարատ լեռան ստորոտից և նախատեսվում է ավարտին հասցնել 2 տարում: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական «Milliyet» պարբերականին։
Աղբյուրը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի հետ սահմաններին թուրքական կողմում կա շուրջ 222.000 ական:
Աշխատանքների ժամանակ օգտագործվում են հատուկ տեխնիկա, ինչպես նաև վարժեցված շներ:
Նշվում է, որ նախագծի առաջին օրվա` ապրիլի 4-ի աշխատանքներին հետևել են Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) 3-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Իսմայիլ Սավաշը, 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Մեհմեթ Օզողլուն և այլք: