ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. 59,6 կարատ քաշով բացառիկ «Վարդագույն աստղ» ադամանդը վաճառվեց Հոնկոնգի Sotheby's-ի աճուրդում՝ ռեկորդային 71,2 մլն դոլարով, հայտնում է The Telegraph-ը։
Նշվում է նաև, որ գինը ներառում է վաճառքից ստացված գնորդի հարկը։ Հայտնի է, որ աճուրդը սկսվել է 51,6 մլն դոլար մեկնարկային գնով և շարունակվել վեց րոպե։
«Վարդագույն աստղը» աճուրդում վաճառված աշխարհի ամենաթանկարժեք քարը դարձավ, ինչպես նաև Ասիայի աճուրդների պատմության մեջ ամենաթանկ լոտը։