ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը:
Հայ ծանրորդը մրցեց B խմբում և երկամարտի 200 (85+115) կգ արդյունքով զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Վաղը Թաիլանդում հայ ծանրորդներից հանդես կգա 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը: