ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը կառաջադիմի 18 տեղով ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում: Այն կհրապարակվի վաղը` ապրիլի 6-ին. այդ մասին հայտնում է armsport.am-ը` հղում անելով «Ֆուտբոլ Պլյուս»-ին:
Աշխարհի առաջնություն-2018-ի ընտրական փուլում Ղազախստանին հաղթելու շնորհիվ Արթուր Պետրոսյանի թիմը միավորների քանակն ավելացրել է 113-ով: Նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին զբաղեցնելու է 67-րդ տեղը:
Այսպիսով, հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանի նշանակումից հետո թիմն առաջադիմել է 58 տեղով` 125-ից հասնելով 67-ի:
Բրազիլիայի հավաքականը 7 տարի անց կգլխավորի վարկանիշային աղյուսակը: