ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին, ժամը 03:30-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03:16-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է երկրաշարժ։
Կենտրոնը Ադրբեջանն է՝ Մասալը քաղաքից 15 կմ դեպի հյուսիս-արևմուտք, երկրաշարժի օջախը եղել է 20 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտում և Հադրութում՝ 3 բալ ուժգնությամբ: