ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայաստանի քաղաքացի Խորեն Մարգարյանի մարմինը հայտնաբերվել է մեքենայի բեռնախցիկում՝ Մոսկվայի մոտակայքում, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։
Բեռնախցիկում ևս մի հոգու դի է հայտնաբերվել` Աբխազիայի քաղաքացի, ամենայն հավանականությամբ, նույնպես ծագումով հայի` Միքայել Լալայանի։ Ըստ իրավապաշտպանների, մինչև սպանելը տղամարդկանց տանջել են։
Ինչպես հայտնի է դարձել ՄԿ-ին, «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմոբիլը Վիշնյովայա փողոցի վրա երկուշաբթի երեկոյան հայտնաբերել է մոտակա տներից մեկի բնակիչը։ Անծանոթ մեքենան, որը երկար ժամանակ անտեր կանգնած է եղել իր տան մոտակայքում, կասկածներ է առաջացրել։ Տղամարդը ոստիկանություն է կանչել։ Ոստիկանները որոշել են զննել մեքենան և վկաների ներկայությամբ բացել են «Mercedes»-ը։
Բեռնախցիկում նրանք երկու տղամարդու դի են հայտնաբերել։ Փորձագետները հանգել են եզրակացության, որ նրանց տանջանքների են ենթարկել, քանի որ դեմքերին և մարմինների այլ մասերի վրա կապտուկներ են եղել ։ Հետևաբար, պատվերով սպանության մասին վարկած է առաջ քաշվել։ Երկու կրակոց է արվել, երկրորդը` ստուգիչը, գլխին։
Դեպքի վայր եկած դատական բժիշկ-փորձագետները պարզել են, որ հայտնաբերելու պահին տղամարդիկ արդեն տասը ժամից ավելի մահացած էին։
Ինչպես հայտնել է ՄԿ Ռուսաստանի ՊՔՎ ՔԿ-ի Մոսկովյան շրջանի գծով ղեկավարի ավագ ագնական Ելենա Ֆոկինան, հարուցվել է քրեական գործ ՔՕ 2 հոդվածով` սպանություն և զենքի անօրինական շրջանառություն։