ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Հայերը և Հայաստանում ապրող ռուսները Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին ծաղիկներ են դրել և մոմեր վառել Ռուսաստանի դեսպանատան մոտ։
Աշխարհի տարբեր քաղաքներում մարդիկ այսօր հարգել են Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակը, նրանք ծաղիկներ են տանում և հիշատակի մոմեր վառում ՌԴ դեսպանատների մոտ։
Երկուշաբթի ժամը 11։30-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուններ են տեղի ունեցել, նախնական տվյալով` 11 մարդ է զոհվել, վիրավորների թիվը մի քանի տասնյակի է հասել։ Տուժածների թվում նաև երեխաներ կան։
Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյունը որոտացել է «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ։ Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով, սակայն քննիչները դիտարկում են նաև այլ տարբերակներ։ Ապրիլի 4-ից Սանկտ Պետերբուրգում եռօրյա սուգ է հայտարարվել։