ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ապրիլի 3-ին և լույս 4-ի գիշերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 60 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության մամուլի ծառայությունը։
«Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: