ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ-ի 2009 ընտրատեղամասերից 54-ում անցկացված քվեարկության տվյալներն արդեն հայտնի են։ ԿԸՀ-ն հրապարակել է դրանք։
«Ելք» դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 2.77%–ը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության օգտին` ընտրողների 0.34%-ը, «Հայկական վերածնունդ» կուսակցության օգտին` 2.57%-ը, «Ծառուկյան» դաշինքի օգտին` 18.88%-ը, «Կոնգրես-ՀԺԿ»-ի օգտին` 0.81%-ը, ՀՀԿ-ի օգտին` 65.16%-ը, ՀԿԿ-ի օգտին` 0.36%-ը, ՕՐՕ-ի օգտին` 2.49%-ը, ՀՅԴ-ի օգտին` 6.68%-ը։
ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրություններն անցկացվեցին ապրիլի 2-ին։ Ընտրության մասնակցության հայտ էր ներկայացրել 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություններ են, 4-ը` կուսակցությունների դաշինքներ: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի Հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Ելք», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները: