ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Այս պահի դրությամբ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան և Ջանելիձե հիվանդանոցներում մետրոյի պայթյունից վիրավորվածների մեջ ազգությամբ հայեր չկան։ Sputnik Արմենիային հայտնեցին Սանկտ- Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսությունից։
«Ինչ վերաբերում է մահացածներին, նման տեղեկություն այս պահին չկա»,- հայտնեցին հյուպատոսությունից։
Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում, «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10, տուժել ավելի քան 30 մարդ:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունից հետևանքով տուժածների թվում հայեր կան, և նրանց անուններն են ճշտվում: