00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում են

© yerevanՍիրիահայեր
Սիրիահայեր - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամփոփվել են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին այս տարվա հունվար-մարտ ամիսներին ցուցաբերված աջակցության տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով տարատեսակ աջակցություններ են ստացել 235 կարիքավոր ընտանիքներ, այդ թվում նաև «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ: Եվս 26 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Արտահերթ հիմունքներով մայրաքաղաքի մանկապարտեզներ է հաճախում 122 սիրիահայ երեխա, հանրակրթական ուսումնական հաստատություններում էլ սովորում է 498 երեխա: Բացի այդ, 32 սիրիահայ աշակերտ սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, նրանցից 5-ը՝ անվճար հիմունքներով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության կենտրոնում է նաև սիրիահայ ընտանիքների անվճար բուժօգնության և սպասարկման խնդիրը:

Լրահոս
0