ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում այսօր տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Այս մասի հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ՌԴ քաղաքային և դաշնային մարմինները կանեն ամեն հնարավորը, որպեսզի բացահայտեն տեղի ունեցածի պատճառները:
Նախագահ Սարգսյանը խնդրել է իր կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել բոլոր նրանց, ովքեր հարազատ և մտերիմ մարդկանց կորուստ են ունեցել, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:
Ապրիլի 3-ին, ժամը 15:35-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում, «Տենխնոլոգիական ինստիտուտ» և «Սենայի հրապարակ» կայարանի մոտ պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է 10, տուժել ավելի քան 30 մարդ: