00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նալբանդյան. «Հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա»

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25–ամյակի առթիվ ՀՀ և ԿՀ արտգործնախարարները փոխանակվել են ուղերձներով։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Իոաննիս Կասուլիդեսը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է Կիպրոսի առանձնահատուկ տեղը Հայաստանի համար՝ որպես եղբայրական երկիր, որի հետ մեզ կապում են ոչ միայն մեր ժողովուրդների՝ դարերի խորքից եկող պատմամշակութային բազմաթիվ առնչությունները, այլև փոխադարձ խոր հարգանքի ու ջերմության վրա խարսխված արդի միջպետական սերտ հարաբերությունները:

Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան և Կիպրոս

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ քառորդ դարի ընթացքում հայ-կիպրական փոխգործակցությունը կառուցվել է կուռ հիմքերի վրա, և միջազգային ու տարածաշրջանային կարևորագույն հարցերի վերաբերյալ մենք ունենք լայն փոխըմբռնում:

Էդվարդ Նալբանդյանը, մեծապես կարևորելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ավանդական ջերմ հարաբերությունները, համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի դրանք առավել զարգացնել ու խորացնել` ի շահ և ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների:

Իոաննիս Կասուլիդեսն իր ուղերձում նշում է, որ բարեկամական և եղբայրական կապերը, ինչպես նաև մեր պետությունների միջև առկա ամուր փոխհարաբերությունները, շատ ավելի խորն են, քան վերջին 25 տարիները, ու շեշտում է, որ Կիպրոսը և Հայաստանը միայն ընդհանուր արժեքներ ու ավանդույթներ չէ, որ ունեն, այլ նաև կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով:

Իր նամակում նախարար Կասուլիդեսն ընդգծում է, որ բազմաթիվ փորձությունների առկա ժամանակաշրջանում Կիպրոսը կշարունակի աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ՝ նոր հնարավորություններ ստեղծելով համագործակցության համար՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Կիպրոսի արտգործնախարարը շեշտում է, որ ակտիվ երկկողմ հարաբերությունների համար մենք ստեղծել ենք ամուր հիմքեր, որոնք հաջողություն կբերեն մեր հետագա համագործակցության ընթացքում:

 

Լրահոս
0