ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայկական որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Գյումրիի թիվ 3 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասի դիտորդներից մեկը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու քվեարկել ուրիշի փոխարեն, անձը դանակի օգնությամբ սպառնացել է դիտորդին։ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրենք նման ահազանգ չեն ստացել։
«Մենք նման փաստ չունեք: Դանակահարության վերաբերյալ ահազանգ որևէ մեկից չենք ստացել»:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Ա. Գրիգորյանը նույնպես նշեց, որ նման ահազանգ ու տեղեկություն չունեն: