00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչու էին զինծառայողները կուտակվել ընտրատեղամասերում

© Sputnik / Asatur YesayantsАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանություն է ներկայացրել զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումների մասին ԶԼՄ հաղորդագրությունների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԶԼՄ-ների այն հրապարակումներին, որոնք վերաբերում են զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներին։

Ըստ Հովհաննիսյանի` վերլուծելով հիմնական խնդիրները, որոնք, ըստ լրատվամիջոցների, արձանագրվել են զինծառայողների քվեարկության ընթացքում, պարզ է դառնում, որ դրանք կուտակումներն են ընտրատեղամասերում։

«Որոշ դեպքերում, ինչպես օրինակ՝ թիվ 20/53 տեղամասի պարագայում, հնչում են նաև ձևակերպումներ՝ «զինծառայողներին խմբերով տանում են քվեարկության»։ Հաշվի առնելով հանգամանքը, որ ի տարբերություն մնացած քաղաքացիների, զինծառայողների մասնակցությունը քվեարկությանը ենթադրում է որոշակի կազմակերպվածություն, մասնավորապես՝ զորամասերի մշտական տեղակայման վայրերից նրանց տեղափոխում ընտրական տեղամասեր՝ պատասխանատու սպաների ուղեկցությամբ, հասկանալի է, որ նման կուտակումները, որպես կանոն, կրում են տեխնիկական բնույթ, երբեմն պատճառ են ընտրական հանձնաժողովներում աշխատանքների ոչ լիարժեք կազմակերպման և որևէ կերպ չեն բնութագրում զինծառայողների բուն քվեարկության ընթացքը, ինչի հետ կապված, բացառությամբ երկու-երեք դեպքի, լուրջ ահազանգեր չեն գրանցվել»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Իսկ արձանագրված դեպքերի մասին հաղորդումները եղել են կամ՝ դրա մասին բարձրաձայնողի անուշադրության, կամ՝ ընդամենը մեկ դեպքում՝ զինծառայողի անփութության հետևանք։

«Մասնավորապես՝ 14/20 ընտրական տեղամասում, հանձնաժողովի անդամը, շփոթելով զինծառայողի զինգրքույկում առկա, երկու տարբեր օրաթվեր պարունակող կնիքները, ենթադրել է, թե զինգրքույկը կեղծ է։ Սակայն պարզվել է, որ զինգրքույկում առկա երկու կնիքները վերաբերում են մեկը՝ զինծառայողին ամրակցված զենքին, մյուսը՝ զինծառայության անցնելուն և չեն կարող նույնը լինել։ Հետևաբար՝ հնչեցված ահազանգը հիմնավոր չէ»,- գրել է Հովհաննիսյանը։

Тигран Мукучян - Sputnik Արմենիա
Հայտնի է քվեարկության մասնակցած անձանց թիվը. առաջին տվյալները հրապարակվեցին

Ըստ նրա` նույն տեղամասում արձանագրվել է, որ ընտրացուցակում զինծառայողի անվան դիմաց արդեն ստորագրություն է դրված եղել։ Հետագայում պարզվել է, որ տեղի ունեցածը տեխնիկական պատճառ ունի, հետևանք է մինչ այդ քվեարկած ընտրողի անփութության, ինչի հետ զինծառայողը որևէ առնչություն չունի։

Մեկ այլ դեպքում, կրկին նույն տեղամասում, քվեարկած զինծառայողը, անուշադրության հետևանքով, քվեախցիկից դուրս է եկել բաց քվեաթերթիկը ձեռքին։ Հանձնաժողովի անդամների դիտողությունից հետո միջադեպը հարթվել է։

Որոշ ԶԼՄ-ներում հատուկենտ ահազանգեր են եղել նաև զինծառայողների կողմից ուղղորդված քվեարկության մասին։ Այդ ահազանգերը, սակայն, որևէ կերպ չեն հիմնավորվել։

«Վերլուծելով ընտրախախտումների մասին լուրերը, ակնհայտ է դառնում, որ զինծառայողների քվեարկությունն անցել է հարթ, առանց էական խնդիրների, իսկ արձանագրված հատուկենտ դեպքերը կրում են զուտ տեխնիկական բնույթ և որևէ կերպ չեն բնորոշում զինծառայողների՝ ազատ ընտրության իրավունքի իրացումը»,- եզրափակել է Արծրուն Հովհաննիսյանը։

Լրահոս
0