Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը:
Օդի ջերմաստիճանը մարտի 31-ից ապրիլի 1-ը կնվազի 5-7 աստիճանով, 3-4-ը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում մարտի 31-ի գիշերը, ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ին կեսօրից հետո, ապրիլի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Այսօր կեսօրին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կկազմի +14+16 աստիճան, գիշերը՝ +3+5 աստիճան:
