00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էլթոն Ջոն. «Հայերի հետ կատարվածը սարսափելի է»

© Sputnik / Вадим Жернов / Անցնել մեդիապահոցЭлтон Джон
Элтон Джон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնը սարսափելի է անվանել հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը սարսափելի երևույթ է համարել: Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում։

«Ուրախ եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի ցուցադրման մեկնարկի մասին։ Ֆիլմը ներկայացնում է Հայոց ցեղասպանության պատմությունը, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, սարսափելի է: Դա սխալ էր: Եկեք պահենք խոստումը՝ երբեք չմոռանալ և առաջ տանել մարդու իրավունքները՝ որտեղ էլ լինենք ու ինչպես կարողանանք»,- գրել է Էլթոն Ջոնը:

Ավելի վաղ նա ասել էր նաև, որ «Խոստում» ֆիլմը ցուցադրում է, թե ինչպես կարելի է դասեր քաղել անցյալի սխալներից:Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված ֆիլմի ստեղծման գործում պրոֆեսիոնալ թիմ է աշխատել։ Ֆիլմի ռեժիսոր օսկարակիր Թերի Ջորջը ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասանների՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել և ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։
Ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։

Նշենք, որ «Խոստում» ֆիլմի պրեմիերան Հայաստանում նախատեսված է ապրիլի 27-ին:

Русская версия

Լրահոս
0