ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականները ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կմեկնեն Խորվաթիա՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՀԱՕԿ պաշտոնական կայքը։
Դեռ մարտ ամսի կեսերին հրապարակված Սպլիտ մեկնող թիմերի կազմում փոփոխություններ չկան:
Եվրոպայի առաջնությունում մրցահարթակ մտնելու են.
տղամարդիկ՝ Անդրանիկ Կարապետյան՝ 85 կգ քաշային կարգ, Կարուշ Ղուկասյան՝ 94 կգ, Սիմոն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան՝ 105 կգ, Գոռ Մինասյան և Ռուբեն Ալեքսանյան՝ +105 կգ,
կանայք՝ Իզաբելլա Յայլյան՝ 58 կգ, Սոնա Պողոսյան՝ 75 կգ և Տաթեւ Հակոբյան՝ 90 կգ:
Տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ ուսումնամարզական վերջին հավաքն ավարտել են այսօր առավոտյան, ամեն ինչ ընթացել է ըստ պլանի, եւ տղաների մարզավիճակը նորմալ է: