00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ Ստրադիվարիուսը կամ կիթառի դիմանկարիչ

© Архив А.Блбуляна Армен Блбулян
Армен Блбулян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Բլբուլյանը բաս կիթառ պատրաստող լավագույն վարպետներից մեկն է աշխարհում։ Նա ինքնուս է, կիթառներ պատրաստելը համարում է իր կոչումը։

Հասմիկ Շամցյան` հատուկ Sputnik-ի համար

Ամեն ինչում լավագույնի ձգտող և ինքն իր համար բարձր նշաձողեր սահմանող Արմեն Բլբուլյանը հայտնի դարձավ NAMM Show (National Association of Music Merchants — Ա.Շ.) հեղինակավոր երաժշտական գործիքների և սարքավորումների ցուցահանդեսից հետո, որն անցկացվում էր Կալիֆոռնիայի Անահայմ քաղաքում։ Ցուցահանդեսին նա ներկայացնում էր կիթառները, երբ նրան մոտեցավ հայտնի երաժիշտներից մեկն ու խնդրեց նվագել։ Հետո նրան մոտեցավ երկրորդը, երրորդը… Այսպես աշխարհի` բաս կիթառ պատրաստող լավագույն վարպետներից մեկը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց` հանդես գալով Armen Guitars բրենդի տակ։ Սա 1997 թվականն էր։

© Архив Армена БлбулянаԱրմեն Բլբուլյան
Արմեն Բլբուլյան - Sputnik Արմենիա
1/5
Արմեն Բլբուլյան
© Архив А.БлбулянаԱրմեն Բլբուլյանի կիթառը
Արմեն Բլբուլյանի կիթառը - Sputnik Արմենիա
2/5
Արմեն Բլբուլյանի կիթառը
© Архив А.Блбуляна Արմեն Բլբուլյան
Արմեն Բլբուլյան - Sputnik Արմենիա
3/5
Արմեն Բլբուլյան
© Архив А.БлбулянаԱրմեն Բլբուլյանի կիթառը
Արմեն Բլբուլյանի կիթառը - Sputnik Արմենիա
4/5
Արմեն Բլբուլյանի կիթառը
© Архив А.Блбуляна Արմեն Բլբուլյան
Արմեն Բլբուլյան - Sputnik Արմենիա
5/5
Արմեն Բլբուլյան
1/5
Արմեն Բլբուլյան
2/5
Արմեն Բլբուլյանի կիթառը
3/5
Արմեն Բլբուլյան
4/5
Արմեն Բլբուլյանի կիթառը
5/5
Արմեն Բլբուլյան

Իսկ մինչ այդ Արմենը զուգահեռ այլ գործերով էր զբաղվում` քանդակներ անում, կիթառ նվագում, անձամբ ստեղծում դրանք, նկարում։ Լավ կիթառ կամ որևէ այլ երաժշտական գործիք խորհրդային տարիներին գտնելը դժվար էր։ Իսկ կեղծված գործիքները կարող էին երաժիշտներին սրտի կաթվածի հասցնել կամ ատելություն ձևավորել երաժշտության նկատմամբ։

«Լավ գործիքներ Միությունում գտնելը դժվար էր, արտասահմանից, ինչպես հասկանում եք, դրանք նույնպես չէին «հասնում»։ Մեծ հաջողություն էր, եթե ինչ-որ մեկի ձեռքն ամերիկյան կիթառ էր ընկնում։ Խորհրդային գործիքներն ինձ դուր չէին գալիս։ Սակայն կիթառ պատրաստելով ես սկսեցի լրջորեն զբաղվել 90-ականների սկզբին, երբ նվագելու պահը չէր։ Այդ մասնագիտության մեջ համախմբվեցին իմ բոլոր հմտություններն ու կարողությունները` նկարելը, քանդակելը, նվագելը»,– ասում է Արմենը։

Сурен Мхитарян и Арианна Каоили - Sputnik Արմենիա
Վիրտուոզ ինքնուս երաժիշտը ելույթ կունենա Երևանում

Ինչպես բոլոր տաղանդավոր մարդիկ, որոնք զբաղվում են հետաքրքիր իրեր ստեղծելով, Արմենը ոչ միայն չի հիշում, թե երբ է ստեղծել իր առաջին կիթառը, այլև չի հիշում ստեղծածի հստակ քանակը։

«Գուցե 80, գուցե 100»,-փորձում է հիշել վարպետը։

Նրա պատրաստած գործիքներով նվագում են հայտնի երաժիշտները` Թեմուր Քվիտելաշվիլին, Մարկուս Միլերը, Սքոթ Հենդերսոնը, Սթենլի Ջորդանը, Վիկտոր Վութենը, Սթիվ Բեյլին։ Հեղինակավոր դեմքեր երաժշտական աշխարհում։ Ինչի՞ համար են նրանք գնահատում Արմենի կիթառները։ Մի պարզ պատճառով` աներևակայելի հնչողության, բացառիկ դիզայնի և եզակիության համար։

Վարպետն այս ամենին  հասել է գրեթե ողջ կյանքի ընթացքում քրտնաջան աշխատելով։ 4, 5, 6 և 8-լարանի բաս կիթառներն աշխարհում նմանը չունեն։ Դրանցում հիանալի համադրվում են պրակտիկությունն ու էրգոնոմիկան։ Armen Guitars Hi-End դասի կիթառները մասնագետները համեմատում են MTD, Fodera, F-bass տեսակի բաս կիթառների հետ։

Արմենի խոսքով` նա տիրապետում է կիթառների բոլոր տեսակների պատրաստման տեխնոլոգիաներին` սոլո, ակուստիկ, բաս և էլեկտրո։ Իսկ մի քանի տարի առաջ Արտո Թունջբոյաջյանի հետ նրանք ձևափոխել են ավանդական սազը`ստեղծելով սազի էլեկտրոտարբերակը` այն անվանելով «Բուլար»` Բլբուլյան և Արտո։

Работы Эдгара Артиса - Sputnik Արմենիա
Հայ նկարչի անսահման երևակայությունը. էսքիզներ լոլիկից և նռան հատիկներից

«Մի անգամ վեցլարանի կիթառ պատվիրեցին, որի քաշը սովորական 7-8-ի փոխարեն չպետք է գերազանցեր չորս կիլոգրամը, — պատմում է կիթառի վարպետը։ Լիմիտը չգերազանցելու համար ես էլեկտրոնային կշեռքով կշռում էի յուրաքանչյուր դետալը։ Արդյունքում բացարձակ նոր մեխանիկա ստեղծելով` ստացա այն, ինչ անհրաժեշտ էր։ Իմ նպատակը` աշխատանքի ընթացքում առաջացած ցանկացած բարդության խնդրին լուծում տալն է։ Պատվերները կարող են տարբեր լինել, և ես չեմ հանգստանա, քանի դեռ չեմ գտել բոլոր հարցերի պատասխանները»։

Նման գլուխկոտրուկների լուծումը գրավիչ խաղի է նմանվում, մարտահրավեր, որը պետք է ընդունես և լուծես։ Այդ թեթև կիթառի համար Մայքլ Տոբայասը կիթառաշինության հսկա Արմենին կոչեց «մաեստրո», ինչն Արմենը մեծ պատիվ է համարում։

Լավ գործիք ստանալու համար նույնքան լավ նյութեր են անհրաժեշտ։

«Նախընտրում եմ հացենին, սակայն դա դոգմա չէ, — բացատրում է Բլբուլյանը։ Ինչո՞ւ։ Քանի որ միևնույն ծառատեսակի տարբեր մասեր տարբեր հնչողություն ունեն»։

Միանման կիթառներ չկան։ Ամերիկայից պատվիրում եմ լավագույն փայտանյութը։ Դետալներն էլ ամենաթանկն ու ամենապրոֆեսիոնալներն են։ Կիթառը, որի վրա իմ անունն է գրված, չի կարող լավը չլինել։ Ավելին` այն պետք է անթերի լինի»։

Այստեղ տեղին է հիշել նաև ծիրանի ծառից պատրաստած կիթառները, որոնք ծնվում են միայն Արմենի արհեստանոցում։ Նմանն աշխարհում այլ տեղ չես գտնի։ Դրանք հարյուր տոկոսանոց հեղինակային արտադրանք են` ձայնի անկրկնելի հնչողությամբ և գեղեցիկ հնչերանգներով։

Մինչ կիթառը կյանքի կոչվելը, այն պատկերվում է 3D պատկերով։ Ճիշտ է` միայն Արմենի երևակայության մեջ։ Համակարգչային աշխարհն այդպես էլ չբացահայտված մնաց նրա համար։ Վաղ առավոտյան նա արթնանում է, գծագրում, էսքիզներ անում, իսկ արդեն ժամը տասին սկսում է աշխատել գործիքի վրա։ Իսկ որտե՞ղ է այս ամենը կյանքի կոչվում։

«Առանձին փոքր կառույց ունեցող տանը, — բացատրում է Արմենը։ Մի անգամ մի ամերիկացի հարցրեց, թե քանի քառակուսի մետր է արհեստանոցս, ասացի «Six point two» (վեցը` երկուսի)։ Նա զարմացավ` «Գուցե կետը սխա՞լ տեղում դրեցիր։ 62 քառակուսի մե՞տր»։ Եթե պետությունն ինձ նորմալ արհեստանոց հատկացներ, շնորհակալ կլինեի»։

Այսօր Արմեն Բլբուլյանը բաս կիթառ պատրաստող լավագույն հինգ վարպետներից մեկն է աշխարհում։ Մարդ, որն ամեն ինչին հասել է սեփական քրտնաջան աշխատանքով։ Ինքնուս է։ Իր կոչումը տեսնում է կիթառներ պատրաստելու մեջ։ Առաքելություն, որին երբեք չի դավաճանի։

Русская версия

Լրահոս
0