00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրային Հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի

© Sputnik / Asatur YesayantsТелебашня. Город Ереван
Телебашня. Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճապոնիայի մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, այդ գումարով Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվը կթվայնացվի։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև մարտի 30-ին կնքվեց «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագիր: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ - Sputnik Արմենիա
Նախագահն այցելել է Հանրային հեռուստաընկերություն` շնորհավորելու 60–ամյակը

ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ճապոնական կողմից` Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:

Համաձայնագրով նախատեսվում է Ճապոնիայի կողմից մինչև 1.3 միլիոն ամերիկյան դոլարի չափով դրամաշնորհի տրամադրում, որը հնարավորություն կտա նոր սարքավորումներ ձեռք բերել Հայաստանի հանրային հեռուստաընկերության արխիվը թվայնացնելու համար:

«Այսօր իրապես շատ կարևոր համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև: Սա ևս մեկ քայլ է երկու երկրների տնտեսական և սոցիալական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի խոսքով` սա երկու կառավարությունների միջև համագործակցության ևս մեկ էջ է, քանի որ 2001թ.-ին Ճապոնիայի կառավարությունը աջակցություն է տրամադրել Մատենադարանի փաստաթղթերը թվայնացնելու նպատակով:

«Արխիվը անցյալից դեպի ապագա տանող յուրօրինակ կամուրջ է: Եվ այն ոչ միայն պահպանում է անցյալի ազգային արժեքները, այլև ոգևորում երիտասարդ սերնդին նոր մշակույթ ստեղծել ապագայի համար»,- ընդգծեց դեսպանը:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը նշեց, որ արխիվի թվայնացման գործընթացը կարևոր է ոչ միայն Հանրային հեռուստաընկերության, այլև մեդիադաշտի մյուս ներկայացուցիչների համար:

«Հուսով եմ, որ գործընթացի ավարտից հետո այդ տեխնիկայից հնարավորություն կունենան օգտվել նաև այն հեռուստաընկերությունները, որոնք դրա կարիքն ու անհրաժեշտությունն ունեն»,- նշեց Մարգարիտա Գրիգորյանը:

Լրահոս
0