00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացները

© PresidentСерж Саргсян принял участие съезде Европейской народной партии (ЕНП)
Серж Саргсян принял участие съезде Европейской народной партии (ЕНП) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխատանքային այցով Մալթայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Համագումարը վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Համագումարին մասնակցել են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարներ, համագումարը հյուրընկալած երկրի` Մալթայի Ազգայնական կուսակցության նախագահ Սիմոն Բուզուտիլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Президент Серж Саргсян с рабочим визитом отправился в Республику Мальта - Sputnik Արմենիա
Մալթայում ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել հայկական խաչքարի մոտ

Նախագահ Սերժ Սարգսյանը համագումարի այսօրվա լիագումար առաջին նիստում հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին և համագործակցությանը, երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման նոր հնարավորություններին ու հեռանկարին, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին կարևորագույն հանգրվան հանդիսացող` օրերս կայանալիք խորհրդարանական ընտրություններին, եվրոպական մեծ ընտանիքի առաքելությանն ու խնդիրներին:

Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

ՀՀ նախագահն իր ելույթում ասել է.

«Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս տարին շատ ակտիվ սկսվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից: Փետրվարի վերջին տեղի ունեցավ հիրավի պատմական իրադարձություն. Բրյուսելում նախագահ Տուսկի հետ միասին մենք ազդարարեցինք մեր երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը:

Серж Саргсян - Sputnik Արմենիա
Ահաբեկչությունը չարիք է. ՀՀ նախագահը խոսել է Լոնդոնի ահաբեկչության մասին

Իսկ ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ արդեն Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն: Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը՝ ապավինելով նաև մեր գործընկերների աջակցությանը։ Ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման և խորացման համար:

Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է, հաջողված գործընկերության մոդել, որը մի կողմից Հայաստանի՝ եվրոպական օրակարգի հետևողականության, մյուս կողմից վերջին տարիներին Եվրոպական միության՝ Արևելյան գործընկերության երկրների հետ անհատական գործընկերություն զարգացնելու նոր մոտեցման արդյունք է: Այս գործընթացում Հայաստանը սեփական փորձով ցույց տվեց, որ հնարավոր է համադրել տարբեր ինտեգրացիոն գործընթացներ՝ յուրաքանչյուրից քաղելով և յուրաքանչյուրին տալով դրականը և օգտակարը, ինչը միավորում է պետություններին, այլ ոչ թե բաժանում»,-ասել է նախագահը:

Անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին` նախագահը նշել է, որ դա կարևորագույն հանգրվան է սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին:

«Մենք հանձնառու ենք և անում ենք հնարավորը՝ անցկացնելու միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Ընտրությունները դիտարկելու համար Հայաստանը հրավիրել է միջազգային բոլոր համապատասխան կառույցներին՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրոպական խորհրդարանին, ԵԱՀԿ և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովներին»-նծել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հույս է հայտնել, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները:

 

Լրահոս
0