ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «BMW» մակնիշի և «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» ավտոմեքենայի ուղևորներ՝ տղամարդ և կին, տեղում մահացել են։
Հաղորդագրության մեջ նշված է, որ ուղևորներից երկուսը՝ 1989 թ. ծնված Ա. Ն.-ը և 1984 թ. ծնված Խ. Ս.-ը տեղափոխվել են Չարենցավանի ԲԿ, որտեղից հոսպիտալացվել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: