ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: Այս մասին նշված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Գեղարքունիքի մարզի Գավառ և Արարատի մարզի Վեդի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է մարդատար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ միակողմանի: