Le Parisien պարբերականի տեղեկացմամբ, բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 150 մարդ։
Նրանք հավաքվել էին ոստիկանության շենքի մոտ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեին մարտի 26-ին ոստիկանության ներկայացուցչի կողմից սպանված 50-ամյա չինացու հիշատակին։
Բախումների արդյունքում իրավապահ մարմինների 3 աշխատակից վնասվածք է ստացել։ Բողոքի ակցիայի 3 մասնակից ձերբակալվել է։