00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը` 1710 թվականի «Պատմական ատլասում»

© raremapsՀանրի Շատելենի «Պատմական ատլասի» Հայաստանին և Վրաստանին վերաբերող էջի ամբողջական պատկերը
Հանրի Շատելենի «Պատմական ատլասի» Հայաստանին և Վրաստանին վերաբերող էջի ամբողջական պատկերը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայում 1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L'Armenie et De La Georgie Avec) վերնագրով:

Ֆրանսիացի անվանի քարտեզագետ, գիտնական և գրող Հանրի Շատելենը (Henri Chatelain) 1705-1720 թթ. Փարիզում և Ամստերդամում Նիկոլաս Գուենդևիլի (Nicolas Gueudeville) հետ համատեղ ֆրանսերեն լեզվով հրատարակել է 7 հատորանոց «Պատմական ատլաս, կամ Նոր ներածություն պատմության, ժամանակագրության և հին ու նոր աշխարհագրության» (Atlas Historique, Ou Nouvelle Introduction A l'Histoire, à la Chronologie & à la Géographie Ancienne & Moderne) կոթողային աշխատությունը: Այն մի քանի անգամ վերահրատարակվել է տարբեր հրատարակիչների կողմից և համարվում էր այդ ժամանակաշրջանի աշխարհագրական և պատմական համառոտ հանրագիտարանը:

Армянский алфавит - Sputnik Արմենիա
Հայոց այբուբենը՝ 1690 թվականի հոլանդական գրավյուրում

1710 թվականին լույս տեսած «Պատմական ատլասի» մի հատորում առանձին մեծ էջ կա «Հայաստանի և Վրաստանի գլխավոր քաղաքների պատկերներն ու նկարագրությունը» (Vue et Description Des Principales Villes De L'Armenie et De La Georgie Avec) վերնագրով: Այն մեկ ամբողջական պաստառ է՝ Արևմտյան Հայաստանի և Վրաստանի քաղաքների քարտեզագրված պատկերներով և այդ քաղաքներին վերաբերող նկարագրություններով:

Հետաքրքիր է, որ անգամ հայկական պետականության բացակայության պայմաններում Հայաստանը եվրոպացիների կողմից փաստացի ընկալվում և ճանաչվում էր որպես իր բնիկ ազգաբնակչությամբ՝ հայերով բնակեցված և «Հայաստան» (Armenia) անվանումով առանձին մի տարածաշրջան:

© raremapsՀանրի Շատելենի «Պատմական ատլասի» Հայաստանին և Վրաստանին վերաբերող էջի ամբողջական պատկերը
Отдельные эпизоды страницы из Исторического атласа Анри Шателена относительно Армении и Грузии - Sputnik Արմենիա
Հանրի Շատելենի «Պատմական ատլասի» Հայաստանին և Վրաստանին վերաբերող էջի ամբողջական պատկերը

Ներկայացվող էջում եղած տեղեկությունները կանոնակարգված և առանձնացված են մի քանի բաժիններում: Արևմտյան Հայաստանը փաստացի ներկայացված է Էրզրում, Կարս, Տրապիզոն և Թոկատ (գտնվում է Սեբաստիա քաղաքից դեպի հյուսիս) քաղաքներով, իսկ Վրաստանը ներկայացված է Թիֆլիս մայրաքաղաքով:Այդ բոլոր քաղաքների վերաբերյալ տրվում են նաև բազմաբնույթ համառոտ տեղեկություններ: Ուշագրավ է, որ Էրզրումը նշված է որպես «Հայաստանի մայրաքաղաք», Կարսը՝ «Հայկական քաղաք Պարսկաստանի մոտ»: Էջի երեք պատկերներում տրվում են նաև հայ հոգևոր դասի ներկայացուցիչների հանդերձանքները:

Русская версия

 

Լրահոս
0