ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևանի Տերյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այսուհետ խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Երթևեկության փոփոխությունը կգործի 2017 թ. մարտի 30-ից։