00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
37 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. «Իգլայի» գործն ու ռուսաստանցի հայերի տրտունջը

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 28–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ».«Իգլայի» գործը Սամվել Բաբայանի դեմ միակը չէ

 

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ «Իգլայի» գործը միակը չէ, որ հարուցված է Սամվել Բաբայանի դեմ: Ըստ թերթի` Բաբայանն ամիսներ առաջ հաղորդում է ներկայացրել մեկի դեմ՝ նշելով, թե վերջինս առանց իր գիտության վաճառել է իր տունն ու գումարը չի տվել:

Սեյրան Օհանյան. ՙԻգլա՚-ի Հայաստան բերված մասերը կրակել չեն կարող - Sputnik Արմենիա
Սեյրան Օհանյանը՝ «Իգլայի» և դրա քաղաքական նպատակներով կիրառման մասին

Մոտ կես տարի տևած քննությամբ իրավապահները պարզել են, որ նման բան չկա, գործը կարճել են, փոխարենը Արցախի հերոսի դեմ այս տարվա փետրվարին գործ են հարուցել՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին սուտ մատնության մեղադրանքով:

Տեղեկությունը ճշտելու համար «Հրապարակ»-ը հարցում է ուղարկել Գլխավոր դատախազություն, բայց, քանի որ պատասխանն ուշացել է որոշել է հրապարակել իր ունեցած տեղեկատվությունն առանց պաշտոնական պատասխանի:

«Ժամանակ». Ծառուկյանն անարձագանք է թողնում ՕՐՕ-ին

«Ժամանակ» թերթն անդրադառնում է երեկ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի արած այն հայտարարությանը, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեջ բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Ծառուկյան» դաշինքն է:

«Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։ Ծառուկյանը, սակայն, առայժմ անարձագանք է թողնում հետընտրական պրոցեսներին մասնակցելու այս առաջարկը երկու պատճառով։ Ծառուկյանին մտահոգող երկու հանգամանք կա՝ ՀՀԿ-ն կգնա՞ 50 պլյուսի, թե՞ ոչ, և թե արդյո՞ք իրեն առաջարկ կարվի կառավարության մաս կազմել, թե՞ ոչ»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Ժողովուրդ». Բանակից հափշտակություն՝ Սեյրան Օհանյանի օրոք

«Ժողովուրդ» օրաթերթն էլ բանակից հափշտակության հերթական դեպքին է անդրադառնում՝ փաստելով, որ դա տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի օրոք:

Вардан Осканян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«Իգլայի» այն մասերը, որոնք երևում են ԱԱԾ լուսանկարներում, կրակել չեն կարող

Ըստ թերթի ունեցած տեղեկությունների` հայաստանյան զորամասերից մեկի իրային, պարենային եւ վառելիքաքսուկային նյութերի ծառայության պետ, կոչումով կապիտան Հայկ Խաչատրյանը 2015-2016թթ ընթացքում զինվորական համազգեստներ ու կոշիկներ է հափշտակել:

Նա պահեստից վերցրել է մոտ 114 հազար դրամի 20 լրակազմ բամբակյա կեպիով կոստյում եւ այն 200 000 դրամով վաճառել մեկ այլ զորամասի իրային ծառայության պետ, կապիտան Ժորա Հովհաննիսյանին: Բացի այդ՝ նա պահեստից հափշտակել է 183 հազար 200 դրամի 20 զույգ ճտքավոր կոշիկ, որոնք, սակայն, վաճառել է Երևանի «Վերնիսաժ»-ում:

Այս արարքի համար Հայկ Խաչատրյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման: Իսկ Ժորա Հովհաննիսյանն էլ գողացված իրեր ձեռք բերելու համար դատապարտվել է 200 հազար դրամ տուգանքի: «Հիշեցնենք՝ այս ամենը տեղի է ունեցել Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած տարիներին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

«Ժամանակ». Ռուսաստանաբնակ հայ գործարարները փոշմանել են

«Ժամանակ» թերթի տեղեկություններով «Հայաստանի ներդրողների ակումբի» ստեղծելու և դրա մեկնարկային միջոցառմանը անցյալ շաբաթ օրը հրավիրված Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը` Լուդինգի Արմենը, և մի քանի միլիոնատեր այլ մեծահարուստ մեր հայրենակիցներ նեղ շրջանակում բողոքել են, թե ինչու է Սամվել Կարապետյանը իրենց բերել Երևան։

Премьер-министр РФ Д. Медведев встретился с премьер-министром РФ Армении К. Карапетяном - Sputnik Արմենիա
Մասնակցելու ենք ՀՀ կառավարության բիզնես ծրագրերին. ռուսաստանաբնակ հայ գործարարներ

«Նրանք նեղսրտել են, թե չեն պատրաստվում որևէ ներդրում անել Հայաստանում, որովհետև իրենք Ռուսաստանում մեծ խնդիրներ ունեն։ Հայաստանում էլ ներդրումներ անելու ոչ մի պատճառ չունեն, բացի էներգետիկայի ասպարեզից։ Սամվել Կարապետյանը այս բոլոր մարդկանց սպառնացել է, որ եթե չգաք ու չմասնակցեք, ուրեմն Ծառուկյանին եք աջակցում՝ սպառնալով նրանց երբևէ չօգնել»,- գրում է «Ժամանակ»-ը:

«Փաստ». Խաչակրաց արշավանք, թե մահմեդական Եվրոպա

«Փաստ» օրաթերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը Վատիկանում խաչակիր դաշինքի բացահայտումն էր և պարզ դարձրեց, թե ինչու մահմեդական Թուրքիային թույլ չեն տալիս մտնել ԵՄ:

Խնդիրն, ըստ թերթի, միայն Էրդողանի հայտարարությունը չէ: Իրականում այս կոնֆլիկտը և ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիայի նկատմամբ կեցվածքը շատ բանով պայմանավորված է Եվրոպայի քրիստոնյա գոյությունն ապահովելու և պաշտպանելու անհանգստությամբ նաև:

«Փաստ»-ը ներկայացնում է Եվրոպայում դեմոգրաֆիկ պատկերը, որի համաձայն, եվրոպական քրիստոնյա ազգերի ցածր ծնելիության հետևանքով տարիների ընթացքում դրանք կվերանան: Նույն վիճակագրությունը նաև փաստում է, որ 1990 թ. ի վեր Եվրոպայի բնակչության աճը 90%-ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:

Լրահոս
0