00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՕՐՕ. Սամվել Բաբայանը քաղաքական բանտարկյալ է

© Sputnik / Asatur YesayantsРаффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян
Раффи Ованнисян Сейран Оганян Вардан Осканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՕՐՕ դաշինքը մինչև վերջ գնալու է Սամվել Բաբայանին պաշտպանելու գործում։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր հայտարարեցին ՕՐՕ դաշինքի առաջնորդները։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականում քաղաքական հետապնդման արդյունք է։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը։

Վարդան Օսկանյանն էլ հայտարարեց, որ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը և մյուսները»։

Րաֆֆի Հովհաննիսյանը հավելեց, որ Սամվել Բաբայանի ձերբակալության քաղաքական ենթատեքստի մասին է վկայում դրա համար ընտրված ժամանակը։

Իսկ Սեյրան Օհանյանին կասկածելի է թվում այն փաստը, որ Բաբայանի ձերբակալությունից օրեր առաջ Ազգային անվտանգության ունեցած տեղեկություններն արդեն հայտնի էին դարձել որոշ լրատվամիջոցների։

Шествие сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Սամվել Բաբայանի ձերբակալությունը կսրի քարոզարշավի ընթացքը

ԱԱԾ-ն մարտի 22-ին հայտարարություն էր տարածել, որ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Ավելի ուշ` մարտի 24-ին, հայտնի դարձավ, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կալանավորվել է երկու ամսով։

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ: Բաբայանի փաստաբանն ասել էր, որ դատախազությունը յուրովի է մեկնաբանել իր պաշտպանյալի խոսքը։

Մեկնաբանելով պետական մարմնի ու փաստաբանի հայտարարությունները Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Մենք հավատում ենք փաստաբանին»։

Ինչ վերաբերում է «Իգլայի» հնարավոր կիրառության մասին հնչող մեկնաբանություններին, ՕՐՕ դաշինքի անդամները հերքեցին նման հնարավորությունը։

«Մենք դեմ ենք զենքի ցանկացած կիրառությանը»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Լրահոս
0