ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik. The Culture Trip էլեկտրոնային կայքը Հայաստանը ներառել աշխարհի հնագույն երկրների և ազգերի շարքում: Հեղինակը բացման մեջ նշում է, որ մոլորակի պատմության մեջ բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ ժամանակի մեջ անհետացել են։ Բայց այսօր իրենք կներկայացնեն հնագույն քաղաքակրթության 10 ներկայացուցչի, որոնք հիմա էլ ունեն պետություն և ապրում եմ ժամանակակից աշխարհում։
Պարբերականը գրում է, որ Հայաստանը հայտնի է իր ﬔծ սփյուռքով: Նշվում է, որ հայերի մասին առաջին հիշատակուﬓերը հանդիպում են Ք.ա. 6-րդ դարում, և որ հայերն այդ տարածքում են բնակվում շուրջ 2600 տարի: The Culture Tripը անդրադարձել է նաև մեր մայրաքաղաքին, գրելով, որ Երևանը` Հայաստանի մայրաքաղաքը, հիﬓադրվել է Ք.ա. 782 թվականին:
«Հայերը առաջինն էին, որ 301 թվականին ընդունեցի Քրիստոնեությունը որպես պետական կրոն, և երկիրն այսօր խստորեն հավատարիմ Հայ առաքելական եկեղեցուն»,- գրում է The Culture Trip-ը: Կայքը անդրադարձ է կատարել նաև Հայոց ցեղասպանությանը` չխուսափելով այն իր անունով կոչել։ « 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել»,- նշված է հոդվածում:
Հայաստանի կողքին աշխարհի աﬔնահին ազգերի ու երկրների շարքում են հայտնվել Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան ու Եգիպտոսը: