ԵՐԵՎԱՆ, մարտի 26 — Sputnik. Ոստիկանության աշխատակիցները Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են անօրինական ակցիայի ավելի քան 500 մասնակիցների, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններում աղբյուրներին:
«Ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը», — ասել է գործակալության զրուցակիցը: Այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել:
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները մերժել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու քաղաքի կենտրոնում ցույց անցկացնելու խնդրանքը՝ այլընտրանքային տարբերակներ առաջարկելով Սոկոլնիկիում և Լյուբլինոյում: Ավելի ուշ պարզ է դարձել, որ երթի մասնակիցները հրաժարվել են առաջարկված տարբերակներից:
Դրա հետ կապված՝ ընդդիմության ակցիան՝ նախատեսված մարտի 26-ին, կհամարվի անօրինական նույնիսկ այն դեպքում, եթե մասնակիցներն որոշեն այն անցկացնել քաղաքապետարանի կողմից առաջարկած վայրերում: