ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Աշխարհի առաջնություն —2018-ի ընտրական փուլի խաղում այսօր Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Ղազախստանի ընտրանուն: «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20:00-ից մեկնարկող հանդիպումը Sputnik Արմենիա ռադիոկայանով և կայքով ուղիղ կլուսաբանեն մեր սպորտային մեկնաբանները:
Սպորտային մեկնաբանների մի մասն էլ կաշխատի «Հանարպետական» մարզադաշտում: Նրանք պարբերաբար կապ կհաստատեն ստուդիայի հետ և վերջին նորությունները կհաղորդեն Sputnik Արմենիայի ունկնդիրներին և ընթերցողներին:
Հետևեք Հայաստան-Ղազախստան ընտրական փուլի խաղին, այսօր, ժամը 20:00-ից Sputnik Արմենիայի միջոցով: