00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանգչեք խաղաղությամբ, մեծե՛ր

© alchetronАво Увезян
Аво Увезян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նույն օրը, մի քանի ժամ տարբերությամբ երկու ականավոր հայ մահացավ:

Հայ ժողովուրդը անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 95-րդ տարում մահացավ փորձարկիչ օդաչու Ստեփան Միկոյանը: 91 տարեկանում` ջազմեն, «սիգարի արքա» Ավո Ուվեզյանը:

Բոլոր ժամանակների և ժողովրդների «Strangers in the nigt» հիթը՝ Ֆրենկ Սինատրայի կատարմամբ, Ավո Ուվեզյանի ստեղծագործությունն էր: Եվ իհարկե, աշխարհը չի մոռանա հայտնի սիգարները, որոնց արտադրությամբ Ուվեզյանը սկսեց զբաղվել 1986 թվականին, Դոմինիկյան Հանրապետությունում: Սա այն համաշխարհային թրենդներից է, որով հայերը հպարտանալու են միշտ:

Аво Увезян - Sputnik Արմենիա
91 տարեկանում մահացել է Ավո Ուվեզյանը՝ «Սիգարի թագավորը»

Ստեփան Միկոյանը ԽՍՀՄ նախկին վարչապետ Անաստաս Միկոյանի որդին է, Խորհրդային Միության հերոս, 41 թվականին Մոսկվայի պաշտպանական մարտերի մասնակից, ծառայել է Ստալինգրադում և Հյուսիս-արևմտյան ճակատում: Նա հայտնի է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությամբ: Պատերազմից հետո Ստեփանը 23 տարի Միկոյանի, Սուխոյի, Յակովլևի խորհրդային կոնստրուկտորական բյուրոյում արտադրվող նոր ինքնաթիռներ էր փորձարկում: Ստեփան Միկոյանն ավելի քան 100 տեսակի նոր թռչող սարքերով 3,5 հազար ժամ թռիչքներ է իրականացրել:

Կյանքից հեռացան աշխարհին քաջ հայտնի մարդիկ: Մարդիկ, ում կյանքն ու գործունեությունը մեզ` հայերիս համար հրաշալի առիթ է ևս մեկ անգամ համաշխարհային հանրությանը հիշեցնելու ժամանակակից քաղաքակրթության զարգացման հարցում հայերի ունեցած դերի մասին:

Սա առիթ է ևս մեկ անգամ իսկական արժեքները կեղծից, լավը վատից, բարին չարից, սպիտակը սևից, չորը թացից տարբերելու համար, ժամանակակից «քաղաքակիրթ բարիկադների» ճիշտ կողմն ընտրելու համար:

Ավո Ուվեզյանի և Ստեփան Միկոյանի մահը մեծ կորուստ է ողջ հայ ժողովրդի համար: Բացարձակ տարբեր, սակայն միևնույն ժամանակ աշխարհին նույնքան հայտնի. նրանք հայերի իրական պարծանքն էին: Մարդիկ, որոնց բարձր էին գնահատում այն երկրներում, որտեղ նրանք ապրում և աշխատում էին. Ուվեզյանին` Ամերիկայում, Միկոյանին` Ռուսաստանում:

Նրանց պակասը զգալու են ոչ միայն ամբողջ աշխարհով սփռված հայերը: Սա այն դեպքն է, երբ «սիգարի արքա», ջազմեն Ավո Ուվեզյանի և հարյուրավոր ինքնաթիռների փորձարկիչ-օդաչու Ստեփան Միկոյանի պակասը հավասար կերպով կզգա ամբողջ մարդկությունը: Հանգչեք խաղաղությամբ, մեծեր:

Русская версия

Լրահոս
0