ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հանրապետական մարզադաշտ` Հայաստան-Ղազախստանը հանդիպումը դիտելու։
«Երկրպագուների ներկայությունը շատ կարևոր է մեզ համար»,- ասում է Մխիթարյանը։
Ֆուտբոլիստը վստահեցնում է, որ իրենք ամեն ինչ անելու են հաղթանակի հասնելու համար։
Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին։