ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արտավազդ Հարությունյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: