ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Մարտի 23-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 9 հասցեում` «Իջևանի գինու, կոնյակի գործարան» արտադրամասի տանիքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:10-ին, մարվել՝ 18:42-ին: Այրվել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի հումքի պահեստի տանիքը (մոտ 200 քմ):