ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Անապայում ավարտվել է բռնցքամարտի` Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է որ Հայաստանի երիտասարդների հավաքականը նվաճել է երկու մեդալ:
Բրոնզե պարգևի են արժանացել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու գերծանր քաշային Արման Մնացականյանը:
Երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ Անապա էր մեկնել 6 բռնցքամարտիկ: