00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քիշնևի հայկական գերեզմանատան հին տապանաքարերը կքանդեն

© Photo : http://locals.mdТабличка на могиле, расположенной на Армянском кладбище в Кишиневе
Табличка на могиле, расположенной на Армянском кладбище в Кишиневе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Մոլդովայի թղթակիցը պարզել է, թե ինչով են փոխարինվելու հայկական գերեզմանատան տապանաքարերը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Քիշնևի բնակիչները քննարկում են մայրաքաղաքի Կենտրոնական ուղղափառ (Հայկական) գերեզմանատան հին տապանքարերը քանդելու հարցը։ Այս մասին հայտնում է Sputnik Մոլդովան։

«Կրկնակի օգտագործման համար նախատեսված տարածքը պահպանելու համար խնդրում ենք հանգուցյալի բարեկամներին վեց ամսվա ընթացքում ներկայանալ գերեզմանատան ադմինիստրացիա», — գրված է հայտարարության մեջ։

Քիշնևի հայկական գերեզմանատան գլխավոր ինժեներ Անդրեյ Գասնաշը Sputnik-ի թղթակցին պատմել է, որ այդ հայտարարությունը փակցված է նաև պատմական արժեք ներկայացնող տապանաքարերի վրա։

© http://oldchisinau.comՔիշնևի գերեզմանատանը
Могила Алексея Карагеоргиевича на Армянском кладбище в Кишиневе - Sputnik Արմենիա
Քիշնևի գերեզմանատանը

«Ընթացակարգն է այդպես. հայտարարությունները մենք փակցրել ենք ամենուր։ Ժողովուրդը գերեզմանատան մուտքի մոտ տեղադրված մեծ վահանակին գրված հայտարարությունները չի կարդում։ Այդ պատճառով հայտարարությունները տեղադրվել են ամեն տեղ, ինչպես նոր, այնպես էլ հին և պատմական նշանակություն ունեցող գերեզմանների վրա։ Այդպես ենք արել, որպեսզի մարդիկ տեսնեն», — նշեց Գասնաշը։

Նրա խոսքով` գերեզմանատան տարածքում շատ են հին գերեզմանոցները, որոնց ոչ ոք չի հետևում։ Դրանք լքված են, և մահացածների բարեկամներից ոչ ոք երկրում չէ։ «Կան այնպիսի գերեզմանոցներ, որոնք, այսպես ասենք, նույնիսկ գերեզմանի նման չեն։ Ցանկապատն ամբողջությամբ փտել է ու քանդվել։ Հուշաքարից ինչ-որ կտոր է մնացել», — ասաց Գասնաշն ու ընդգծեց, որ այս պահին ոչ ոք չի վերացնելու այն գերեզմանները, որոնց վրա հայտարարություններ են փակցված։ Սակայն ապագայում, ինժեների խոսքով, այդ գերեզմանները վերահուղարկավորման հանձնելու գործընթաց կիրականացվի ։

Զրուցակիցը նաև հավաստիացրեց, որ պատմական արժեք ունեցող գերեզմանները կպահպանվեն։

© http://oldchisinau.comՔիշնեևի գերեզմանատանը
Могила Алексея Карагеоргиевича на Армянском кладбище в Кишиневе - Sputnik Արմենիա
Քիշնեևի գերեզմանատանը

«Մեր ղեկավարությունն աշխատում է Գիտությունների ակադեմիայի հետ։ Մենք այժմ փորձում ենք այդ հուշարձանների ռեգիստր կազմել։ Եթե մասնագետներն ասեն, որ դա շատ կարևոր հուշարձան է` այն կպահպանվի», — նշեց զրուցակիցը։
Նրա խոսքով` որոշ գերեզմանոցներ արդեն ներառվել են մշակութային ժառանգություն ներկայացնող հուշարձանների ցուցակում։ Սա այն վայրն է, որտեղ թաղված են քաղաքի և երկրի պատմության մեջ հետք թողած մարդիկ։

Այդ գերեզմանների մեծ մասը, Գասնաշի խոսքով, տեղակայված են գերեզմանատան կենտրոնական հատվածում, տեղի վանքին մերձակայքում։ Գերեզմանատան աշխատակիցներն են խնամում դրանք։
Ասում են, որ որոշ խոշոր պետական գործիչներ ժամանակին հրաման են տվել «լուռ» վերացնել այստեղի մի շարք արժեքավոր դամբարանները, որպեսզի իրենց ու ընտանիքի անդամների համար տեղ ամրագրեն։ Բայց սրանք միայն լուրեր են, առայժմ պարզ չէ, թե ինչ կանեն այսօրվա իշխանություններն ու խոշոր բիզնեսի ներկայացուցիչները։

Русская версия  

Լրահոս
0