00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
34 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս բլոգերներն Արցախում են՝ հակառակ Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականության

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցНагорный Карабах
Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանցի բլոգերներն այցելել են Արցախ՝ ի նշան բողոքի իրենց գործընկեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հարուցած քրեական գործի:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. «Մեկնում եմ Արցախ» մարտի 18-ին, Livejournal-ի իր բլոգում գրել է ռուս հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը:

«Կարծիք կա, որ յուրաքանչյուր ոք, ով գալիս է այստեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի հուզում,- գրում է Նոսովը,- այնտեղ, ուր մարդակեր Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս են համարում, իսկ բլոգեր Լապշինին՝ պետական վտանգավոր հանցագործ, արժանի չէ, որ ես հաշվի առնեմ նրա կարծիքը «ճիշտ» սահմանների մասին»:

Ի դեպ, թե՛ Լապշինի արտահանձնումը Մինսկի կողմից, և թե՛ Սաֆարովի ազատ արձակումը հունգարական բանտից, բլոգերը որակում է իբրև «նավթադոլարներով վճարված գործարքներ»:

Նոսովը միակ ռուսաստանցի բլոգերը չէ, որն այս օրերին Արցախում է: Հայ բլոգերների նախաձեռնությամբ Արցախում կազմակերպվել է մասնագիտական համաժողով, որի շրջանակում Արցախ են այցելել մի խումբ ռուսաստանցի բլոգերներ ու լրագրողներ:

© FacebookԲլոգեր Անտոն Մերկուրովի անձնագիրը` Արցախի վիզայի նշումով
Անտոն Մերկուրովի անձնագիրը` Արցախի վիզայի նշումով - Sputnik Արմենիա
Բլոգեր Անտոն Մերկուրովի անձնագիրը` Արցախի վիզայի նշումով

Մեկ այլ բլոգեր՝ Ալեքսանդր Ալիմովն իր տեսաբլոգում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացնում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի տեսապատկերը, որտեղ երևում է նաև, թե ինչպես են ռուսաստանցի հյուրերը հարցազրույցներ տալիս ղարաբաղյան լրատվամիջոցներին:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի դիտարկմանը, թե կարևորը Արցախից վերադառնալուց հետո Բելառուս չայցելելն է, Ալեքսանդր Ալիմովը պատասխանել է, որ իրենց հետ Արցախում նաև բելառուս բլոգեր կա:

Ռուսաստանցի բլոգերներն Արցախ կատարած այցով իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ գործընկեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների հարուցած քրեական գործի:

Լրահոս
0