00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ռոբերտ Քոչարյան
Ներկայացնել, թե մի քանի չաշխատող գործարան, որ տվել ենք ՌԴ–ին, դարակազմիկ սխալ էր, իրականության հետ կապ չունի. Քոչարյան
19:13
12 ր
Կիրո Մանոյան
Հնարավոր չէ պառակտել եկեղեցին և հակաթոռ ստեղծել. Կիրո Մանոյան
19:26
3 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ պատանին նվաճում է աշխարհը` ակորդեոն նվագելով

© личный архив семьи ОвакимянАккордеонист Левон Овакимян
Аккордеонист Левон Овакимян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրասնոդարի երկրամասում բնակվող տաղանդավոր ակորդեոնահար Լևոն Հովակիմյանը հասցրել է գերել Ռուսաստանի և Եվրոպայի երաժշտասերներին։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Պատանի վիրտուոզ ակորդեոնահար Լևոն Հովակիմյանը, որը 15 տարեկանում արդեն մեծ բարձունքների է հասել, ապրում է Ապշերոնսկ քաղաքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Լևոնի հայրը` Արմեն Հովակիմյանը, պատմել է, թե Լևոնը երբ և ինչպես է սկսել զբաղվել երաժշտությամբ։

«Նա 15 տարեկան է, 7 տարեկանից հաճախում է երաժշտական դպրոց, սովորում է 9-րդ դասարանում, ակորդեոնի նախավերջին դասարանում է։ Լևոնը մշտապես մասնակցում է տարբեր մրցույթների և առաջին հորիզոնականներ զբաղեցնում։ Թեև վերջին մրցույթում նա զբաղեցրել է առաջին տեղը, բայց անձամբ չի մասնակցել մրցույթին։ Մենք տեսագրությունն ուղարկել ենք Լոնդոնի 3-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչներին։ Ժյուրիի անդամները լսել են Լևոնի նվագը և առաջին տեղը նրան շնորհել», — պատմել է Հովակիմյանը։

Նրա խոսքով` սկզբում ակորդեոն է նվագել նրա ազգական Արարատը։ Հիմա Լևոնը նվագում է Արարատի ակորդեոնով։ Ինչպես պատմել է պատանի ակորդեոնահարի հայրը, Լևոնը սկսել է երաժշտությամբ զբաղվել դպրոց գնալուց հետո։ «Բացի այդ, նա մշտապես մասնակցում է օլիմպիադաների և մրցույթների, ակտիվ զբաղվում է մաթեմատիկայով։ Միաժամանակ նրան ոչ ոք չի ստիպել ակորդեոն նվագել։ Առայժմ նա չգիտի, թե ինչ մասնագիտություն է ընտրելու։ Նա ուզում է կյանքը կապել երաժշտության հետ, բայց մաթեմատիկան նույնպես չի մոռանում», — նշել է Հովակիմյանը։

© личный архив семьи ОвакимянԼևոն Հովակիմյան
Аккордеонист Левон Овакимян - Sputnik Արմենիա
Լևոն Հովակիմյան

Հոր կարծիքով` Լևոնը կարող է հայտնի ակորդեոնահար դառնալ, բայց միևնույն ժամանակ նրա հափշտակությունը լուրջ չի համարում։

«Օրինակ` երգիչները հնարավորություն ունեն հյուրախաղերով շրջել տարբեր երկրներում։ Բայց ես չեմ լսել աշխարհահռչակ ակորդեոնահարի մասին», — ասել է Հովակիմյանը։ Նրա խոսքով` պատանի վիրտուոզն ակտիվ չէ սոցիալական ցանցերում, ամբողջ ժամանակը նվիրում է ուսմանն ու երաժշտական դպրոցում պարապմունքներին։ Լևոն Հովակիմյանն արդեն հասցրել է մասնակցել տարբեր մակարդակի մրցույթների և փառատոների։

Նա երեք անգամ առաջին տեղն է զբաղեցրել Գելենջիկում կազմակերպված երաժշտական մրցույթներում։ Հայ ակորդեոնահարը ստացել է նաև առաջին աստիճանի դիպլոմ, հատուկ պատվոգիր` Յ. Ս. Բախի ստեղծագործությունների լավագույն կատարման համար և արժանացել է Կրասնոդարի երկրամասի լավագույն կատարողների գալա համերգը բացելու պատվին։

Русская версия

Լրահոս
0