ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մինսկ-Սանկտ-Պետերբուրգ թռչող ինքնաթիռը ստիպված վերադարձել է մեկնման օդանավակայան` շարժիչի մեջ ընկած թռչունների երամի պատճառով, հայտնում է Sputnik Բելառուսը։
В2-945 չվերթը Մինսկից դուրս է եկել ժամը 18:05-ին։ Օդանավակայանից մեկնելուց հետո, մոտ 150 մետր բարձրության վրա, 737-500 Բոինգը բախվել է թռչունների երամին։ Օդանավի հրամանատարը Մինսկ վերադառնալու որոշում է կայացրել։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։
«Մինսկ» ազգային օդանավակայանում օդանավը դիմավորեց շտապօգնության ավտոմեքենան. 114 ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել էր։ «Ամեն ինչ կարգին է։ Ինքնաթիռը կվերանորոգենք», — Facebook սոցցանցի իր էջում գրել է «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չերգինեցը։ Ավիաընկերությունը փոխարինել է ինքնաթիռը, և բոլոր ուղևորները մեկնել են Սանկտ-Պետերբուրգ։ Երկուշաբթի այդ ուղղությամբ չվերթերն իրականացվում են առանց ուշացումների։