ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածքով Հայաստանից Եվրոպա մեկնող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
«Միջադեպը (սահմանին` խմբ.) կապված է ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու հետ, որը Հայաստանից ուղևորվել է եվրոպական երկիր», — ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ պետական սահմանին պարբերաբար կասեցվում են նաև զենք և այլ վտանգավոր առարկաներ ու նյութեր տեղափոխելու փորձեր։
Ավելի վաղ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Բելառուսի սահմանապահները գիշերը կասեցրել են Ուկրաինայից զենքով ավտոմեքենայի ներխուժման փորձը։